Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն ապաքինվել է վնասվածքից,- տեղեկացնում է «Sport.es»-ը:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը մարզվում է թիմի ընդհանուր խմբում: Սպասվում է, որ նա կընդգրկվի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի` «Լևանտեի» հետ հանդիպման հայտացուցակում:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով:

Հավելենք, որ «Ռեալ»-«Լևանտե» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին: