Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարծիք է հայտնել այն մասին, թե ով է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ինքը խաղացել է միևնույն թիմում:

Բրազիլացի ֆուտբոլիստը նշել է «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը.

«Ես խաղացել եմ այնպիսի մեծագույն ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ռոնալդուն, Ռոնալդինյոն, վան Նիստելրոյը ... բայց ես այսքան ժամանակ մարզվում եմ Ռոնալդուի հետ, նրան գոլային փոխանցումներ եմ կատարում և նրա հետ տոնում եմ գոլերը, այնպես որ ընտրում եմ հենց նրան:

Ինչ վերաբերում է այն ֆուտբոլիստին, որին շատ դժվար է չեզոքացնելը, ապա դա Նեյմարն է, ում հետ խաղում եմ ազգային թիմում»,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: