Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի` ՊՍԺ-«Լիոն» խաղի ընթացքում փարիզեցիների բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը չի կատարել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի խնդրանքը և նրան չի փոխանցել գնդակը` տուգանայինն իրացնելու համար:

Փոխարենը, Ալվեսը գնդակը տվել է իր հայրենակից Նեյմարին:

Նույն այդ խաղի 79-րդ րոպեին Նեյմարը ցանկացել է իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին վերջինիս թույլ չի տվել անել դա: Արդյունքում, Կավանին վրիպել է 11-մետրանոցից:

Հիշեցնենք` ՊՍԺ-ը 2:0 հաշվով հաղթել է «Լիոնին»: Երկու գոլերն էլ, սակայն, գրանցվել են ինքնագոլերի միջոցով: