ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ իր թիմում չի հավակնում դառնալ 11-մետրանոցների հիմնական իրացնողը.

«Կավանին չիրացրեց 11-մետրանոցը. երբեմն գնդակը հայտնվում է ցանցում, երբեմն` ոչ:

Այո, Էդինսոնը զայրացած էր, բայց նա հիանալի ֆուտբոլիստ է և ապագայում դեռ շատ գոլեր կխփի:

Արդյոք ես կցանկանայի՞ դառնալ 11-մետրանոցների հաստիքային իրացնողը ՊՍԺ-ում. ոչ, դա խնդիրներ է ստեղծում (ծիծաղում է)»,- Մբապեի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` Լիգա 1-ի հերթական տուրի` «Լիոնի» հետ խաղում (2:0) ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև կոնֆլիկտ էր ծագել:

Ուրուգվայցին ցանկացել է իրացնել տուգանայինը, սակայն պաշտպան Դանի Ալվեսը նրան թույլ չի տվել դա անել և գնդակը փոխանցել է Նեյմարին: Այնուհետև, բրազիլացին ցանկացել է իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին թույլ չի տվել: