«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ անցկացրած խաղից հետո խոսել է իր հասցեին ուղղված քննադատության մասին:

Պորտուգալացի հարձակվողը, հիշեցնենք, դուբլի հեղինակ է դարձել «Բորուսիայի» հետ արտագնա խաղում և «Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով.

«Այնպիսի տպավորություն է, որ ես յուրաքանչյուր խաղում պետք է ապացուցեմ, թե ով եմ: Զարմանալի է երկրպագուների կարծիքն իմ մասին, չէ՞ որ վիճակագրությունն ինքնին խոսում է ամեն ինչ մասին:

Ես պրոֆեսիոնալիզմի օրինակ եմ, բայց քննադատներն անընդհատ շատանում են»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Atresmedia»-ն: