Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիային» 3:1 հաշվով հաղթելուց հետո գովել է իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին:

«Գերազանց հանդիպում էր: «Ռեալը» լավ սկսեց, մատուցեց հրաշալի առաջին խաղակես: Ընդմիջումից հետո եղան դժվարություններ, բայց թիմը դիմադրեց: Ամեն ինչ իդեալական էր: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Շատ ուրախ եմ Ռոնալդուի եւ Բեյլի համար: Թիմը գերազանց աշխատանք կատարեց: Իսկոն, Մոդրիչը, Կազեմիրոն եւ Կրոսը նույնպես ցուցադրեցին հրաշալի ֆուտբոլ: Բոլորն էլ լավ խաղացին: Բարձրակարգ խաղ էր»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Արքայական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ, հյուրերի կազմում աչքի է ընկել նաեւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: «Ռեալն» առաջին անգամ հաղթեց Դորտմունդում: