Եվրոպա լիգայի երկրորդ տուրում իտալական «Միլանը» 3:2 հաշվով է հաղթել է խորվաթական «Ռիեկային»:

Հատկանշական է, որ տանտերերը 2 գնդակի առավելություն ունեին մինչև 84-րդ րոպեն: Միլանցիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել Անդրե Սիլվան և Մատեո Մուսակիոն: Հյուրերին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, սակայն ավելացված վերջին րոպեին Կուտրոնեն հաղթանակ է պարգևել Վինչենցո Մոնտելայի թիմին:

Հյուրերի մեկնարկային կազմում էր «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Հեբեր Արաուխոն, ով մասնակցել է ամբողջ հանդիպման:

Այս հանդիպումից հետո «Միլանը» 6 միավորով գլխավորում է խումբը: