Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան վնասվածքների պատճառով չեն հրավիրվել ազգային թիմ` ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու:

Այս մասին հայտնում է «Goal.com»-ը:

Հոկտեմբերին կայանալիք խաղերին Գերմանիայի հավաքականում կազմում կնախապատրաստվեն հետևյալ ֆուտբոլիստները..

Դարպասապահներ. Բերնդ Լենո («Բայեր»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Քևին Տրապ (ՊՍԺ),

Պաշտպաններ. Ժերոմ Բոատենգ, Մաթս Հումմելս, Ջոշոու Կիմիխ, Նիկլաս Զյուլե (բոլորը` «Բավարիա»), Մաթիաս Գինտեր («Բորուսիա» Մ.), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Անտոնի Ռյուդիգեր («Չելսի»),

Կիսապաշտպաններ. Յուլիան Բրանդտ («Բայեր»), Էմրե Ջան («Լիվերպուլ»), Լեոն Գորեցկա («Շալկե-04»), Տոնի Կրոս («Ռեալ»), Սեբաստիան Ռուդի («Բավարիա»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»), Ամին Յունես («Այաքս»),

Հարձակվողներ. Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Լարս Շտինդլ («Բորուսիա» Մ.), Սանդրո Վագներ («Հոֆենհայմ»), Տիմո Վերներ («ՌԲ Լեյպցիգ»):

Գերմանիայի հավաքականը, որը C խմբի առաջատարն է, հոկտեմբերի 5-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Ադրբեջանի հավաքականի կողմից: