Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայից» Կարլո Անչելոտիի հեռանալը:

«Կարլոն փորձառու մարզիչ է: Վստահ եմ, որ նա մեկ գիշերի ընթացքում չի կորցրել ֆուտբոլային ունակությունները: Երբեմն լինում է, որ կողմերը չեն համապատասխանում միմյանց:

Եթե «Բավարիան» կարծում է, որ ավելի մեծ հաջողությունների կհասնի այլ մարզչի հետ, ապա շնորհավորում եմ նրանց: Եթե Կարլոն ցանկանա շարունակել, ապա աշխատանքի կանցնի ֆանտաստիկ ակումբում, հենց այդպիսի մարզիչ է նա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը: