Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Քրիսթալ Փելասին»:

«Daily Express»-ը ներկայացրել է մանչեսթերցիների հավանական կազմը, որում տեղ է գտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Կրիս Սմոլինգ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա, Նեմանյա Մատիչ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: