«Նապոլիի» նախկին տնօրեն Պյերպաոլո Մարինոն կարծում է, որ «Միլանը» պետք է ոչ թե գներ «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին, այլ թիմն ուժեղացներ թոփ-հարձակվողով:

Ֆունկցիոները կարծում է, որ «Միլանի» ղեկավարությունն արդեն զղջում է 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար.

«Կարծում եմ` «Միլանն» արդեն զղջում է, որ ձեռք է բերել Բոնուչիին: Մոնտելան չէր ցանկանում անցնել 3 պաշտպանով խաղին, բայց Բոնոուչիի գալով` ստիպված էր փոխել ծրագրերը: Կարծում եմ` եթե Միրաբելին և Ֆասոնեն կարողանային ժամանակը ետ տալ, նրանք այդ գումարները չէին ծախսի Բոնուչիի վրա, այլ որևէ թոփ-հարձակվողի ձեռք կբերեին»,- ասել է Մարինոն «Rai Sport»-ի եթերում:

Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» 42 մլն եվրո է վճարել «Յուվենտուսին» Բոնուչիի համար: Միլանցիներն Ա Սերիայի 7 տուրից հետո 12 միավոր են վաստակել և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: