Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից:
Ֆուտբոլիստը կմասնակցի Լա լիգայի 8-րդ տուրում կայանալիք Խետաֆեի դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 14-ին:
Marca-ի հաղորդմամբ, Բենզեման պատրաստ էր խաղալ նաև 7-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ռիսկի չդիմել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Լևանտեի» դեմ կայացած խաղում Բենզեման վնասել էր ազդրը: