Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը Լա լիգայի 7-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
-Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է:

Նա շատ լավ խաղաց: Նա գոլային փոխանցում կատարեց Իսկոյին և թիմակիցների համար լավ պահեր ստեղծեց:
Պետք է նաև նշել, որ Ռոնալդուն թիմին օգնում է պաշտպանությունում:

Մարդիկ սկսում են նրան քննադատել, երբ նա գոլեր չի խփում, բայց նա կարևոր խաղերում է գոլեր խփում և ակումբին ավելին է տալիս, քան պարզապես գոլեր: Նա շատ կարևոր է մեզ համար,- հայտարարել է Նավասը: