«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ճանաչվել է ակումբի` սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող:

Ինչպես տեղեկացնում է մանկունիացիների պաշտոնական կայքը, քվեարկության արդյունքում ֆրանսիացի հարձակվողը ստացել է ձայների 41%-ը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոմելու Լուկակուն, որը ստացել է ձայների 31%-ը, իսկ երրորդը Մարուան Ֆելայնին է, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 21%-ը:

Սեպտեմբեր ամսին, հիշեցնենք, Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Անգլիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Բացի դա, Չեմպիոնների լիգայում 21-ամյա ֆուտբոլիստը երկու հանդիպում է անցկացրել, որոնցում աչքի է ընկել գոլով և երկու գոլային փոխանցմամբ: