«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավատացած է, որ մարզչական կարիերայի տարիները իրեն ավելի լավն են դարձրել:
«Այսօր ես դարձել եմ ավելի լավ մարզիչ, քան նախկինում: Հիմա այլ կերպ եմ կառավարում զգացմունքներս ու այլ կերպ եմ հաղթահարում դժվարությունները: Ավելի հասուն եմ ինձ զգում»:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը անցավ «կարմիր սատանաների» ղեկին 2016 թվականին: Մինչև այդ մասնագետը գլխավորում էր «Չելսին» (2 անգամ), «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»: