Վերջին շրջանում ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին լրատվամիջոցները «տեղափոխում են» այլ ակումբ:

Ինչպես վստահեցնում է «Don Balon»-ը, ուրուգվայցին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել գալիք ամռանը, որպեսզի խուսափի ֆինանսական fair play-ի կանոնների խախտումից:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կավանին մասնակցել է 11 խաղի և դարձել 11 գոլի հեղինակ: