Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ուղիղ 15 տարի առաջ խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում:

2002 թվականի հոկտեմբերի 7-ին Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Մորեյրենսեին», իսկ սպորտինգցիների երկրորդ գնդակը խփել է 17-ամյա Ռոնալդուն:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կարիերայի ընթացքում խփել է 617 գնդակ: Նա Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: