«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել երկրում տիրող քաղաքական իրադրության, ինչպես նաև Կատալոնիայի անկախցման հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին.

«Որպես իսպանացի` ինձ դուր չեկավ, թե Իսպանիան ինչպես իրեն ցույց տվեց ամբողջ աշխարհին:

Հուսով եմ` մոտ ժամանակներս այս հարցը կլուծվի և մենք կկարողանանք ապրել ազատ և ժողովրդավարական երկրում»,- ասել է Ռամոսը:

Հիշեցնենք` Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացվել է անկախության հանրաքվե: Այն անօրինական է համարվել Իսպանիայի իշխանությունների կողմից, ինչի պատճառով խոշոր բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև: