«France Football» ամսագիրը շարունակում է ներկայացնել «Ոսկե-Գնդակ-2017»-ի հավակնորդների ցանկը:

Ընդլայնված ցանկում պետք է ներառված լինի 30 ֆուտբոլիստ, որոնց անունները կհրապարակվեն օրվա ընթացքում: Ցանկը կլրացվի:

Առայժմ հրապարակված են այս ֆուտբոլիստների անունները`

Նեյմար (ՊՍԺ), Լուկա Մոդրիչ, Մարսելո, Սերխիո Ռամոս (երեքն էլ` «Ռեալ»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Ն'Գոլո Կանտե («Չելսի»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Յան Օբլակ («Աթլետիկո»), Դրիս Մերտենս («Նապոլի»):