Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը պապիկ է դարձել, գրում է «Goal.com»-ը:

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստի երկրորդ դուստրը` Ջովանան որդի է ունեցել, որին Պեդրո են անվանել.

«Շնորհավորում եմ աղջկաս թոռանս` Պեդրոյի ծնվելու առթիվ: Նրան ու իմ աղջկան առողջություն եմ մաղթում: Աստված պահապան լինի քեզ ու քո հրաշալի բալիկին»,- գրել է 44-ամյա բրազիլացին սոցիալական ցանցի իր էջերում:

Հիշեցնենք` ընդամենը 3 ամիս առաջ` այս տարվա հուլիսին, Կառլոսը 9-րդ անգամ հայր էր դարձել.