Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսբալագային գնելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, հաջորդ ամռանը մադրիդյան գրանդի տրանսֆերային նպատակներից մեկը լինելու է հենց 23-ամյա դարպասապահը, որի պայմանագիրը սպառվում է 2018թ. հունիսին:

«Բիլբաոյի» ղեկավարությունը չի պատրաստվում բաց թողնել դարպասապահին որպես ազատ գործակալ, այդ իսկ պատճառով կա տարբերակ, որ մադրիդցիները արդեն իսկ հունվարին ավարտին կհասցնեն գործարքը, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը միանա «Ռեալին»: