«Միլանի» լեգենդար ավագ Պաոլո Մալդինին կարծում է, որ ակումբին դեռ ժամանակ է պետք թիմ դառնալու համար:

«Ամռանը «Միլանը» 11 ֆուտբոլիստ գնեց, սակայն իսկական թիմ ստեղծելու համար ժամանակ է պետք: «Ինտերը» դրական արդյունք է գրանցում, սակայն որակյալ ֆուտբոլ չի ցուցադրում: «Միլանը» նույնիսկ դա չի անում: Չնայած որ արդյունք կա փոքր ակումբների հետ խաղում

: Հոգեբանական տեսանկյունից «Ինտերն» առավելություն ունի: Պարտությունը «Միլանին» դուրս չի թողնի Չեմպիոնների լիգայի համար պայքարից, սակայն միավորների տարբերությունը կավելանա:

«Նապոլին» որակյալ խաղ է ցուցարդում, այդ պատճառով կարող է պայքարել չեմպիոնության համար: Հույս ունեմ, որ նեապոլցիները կդառնան Իտալիայի չեմպիոն»,- Մալդինիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: