«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ բարձր արդյունավետության համար պետք է կազմում թոփ-հարձակվողի ունենալ.

«Ես միշտ կարծել եմ, որ գոլ խփելու լավագույն միջոցը պահեր ստեղծելն ու խաղի մեջ առաջ լինելն է:

Բայց գոլերը փողեր արժեն. պետք է բարձր վարպետություն ունեցող ֆուտբոլիստների ձեռք բերել, որպեսզի պահերը վերածել գոլի: Դա չի կարելի սովորեցնել: Ես չեմ կարող սովորեցնել Սերխիո Ագուեռոյին և Գաբրիել Ժեզուսին: Նրանք գոլեր են խփում, դա տաղանդ է:

Գնդակը ստանալու, այն վերահսկելու և գոլ խփելու համար տաղանդ է պետք: Ստիպված ես նոր ֆուտբոլիստներ գնել: Երբ ձեր թիմում կան այնպիսի տղաներ, որոնք կարող են մրցաշրջանի ընթացքում 20 կամ 25 գոլ խփել, սա լավ առավելություն է»,- մարզչի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` անգլիական Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրուրում «Մանչեսթեր Սիթին» այսօր սեփական հարկի տակ կընդունի «Սթոք Սիթիին»: