«Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան խոսել է «Ինտերի» հետ առաջիկա արտագնա հանդիպման մասին Իտալիայի առաջնության 8-րդ տուրում:

«Իմ կանխատեսումն է «Միլանի» հաղթանակը 2:0 հաշվով: Տրանսֆերիս պահից զգում էի, որ դերբին յուրահատուկ խաղ է:

Դեռ «Ինտերը» մեզնից ավելի լավ է խաղում, սակայն հույս ունենք հաղթել և ուրախացնել երկրպագուներին: Երազում եմ հիմնական կազմում հայտնվելու համար:

Ընդունում եմ ամբողջ քննադատությունը և ցանկանում ապացուցել Մոնտելային, որ կարող եմ անել այն, ինչի մասին նա խնդրում է»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ն: