Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի հետ:

Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 18:00-ին: