«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հեթ-տրիկ է ձևակերպել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի` «Միլանի» հետ խաղում (3:2):

24-ամյա արգենտինացին, այս կերպ, դարձել է «Ինտերի» չորրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է հեթ-տրիկ ձևակերպել միլանյան դերբիում:

Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել էին Ամադեո Ամադեին (1949), Իշտվանու Նյերշուն (1953) և Դիեգո Միլիտոն (2012):