Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլիի» հետ հանդիպելուց առաջ բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեին:

«Դե Բրյույնեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է, եթե չհաշվենք ևս մեկին: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ցանկանում եմ օգնել նրան հասնել ամենաբարձր մակարդակի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում 26-ամյա բելգիացին խփել է երկու գնդակ և կատարել 6 արդյունավետ փոխանցում: