Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում,- հաղորդում է «Forbes»-ը:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի տարեկան եկամուտը գնահատվում է 93 միլիոն դոլար: Այդ ցուցանիշով նա զիջել է միայն բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգին՝ 95: Երրորդ տեղում է Coldplay խումբը՝ 88:

Առաջին քսանյակում են նաև Ռոջեր Ֆեդերերը՝ 64, Ռորի Մակիլրոյը՝ 50, Լյուիս Հեմիլթոնը՝ 46, Սեբաստիան Ֆետելը՝ 38.5, Նովակ Ջոկովիչը՝ 37.6, Ֆերնանդո Ալոնսոն՝ 36, Գարեթ Բեյլը՝ 34, Կոնոր Մակգրեգորը՝ 34 և Զլատան Իբրահիմովիչը՝ 32: