Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Ընթացիկ մրցաշրջանում չեմ դիտել «Նապոլիի» խաղերի մեծ մասը, սակայն վերջին տարիներին նրանք ավելացրել են և գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում: «Նապոլին» ֆանտաստիկ մեկնարկ է ցույց տալիս Իտալիայի առաջնությունում:

Ինձ համար «Նապոլին» Եվրոպայի ամենաթերագնահատված ակումբներից է: Նրանք կարող են հաղթել ցանկացած մրցակցի: Նեապոլցիները չափազանց վտանգավոր են»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի»-«Նապոլի» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: