«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կիսապաշտպան Իսկոյի ցուցադրած խաղի մասին:

Վերջին շրջանում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս գովասանքի խոսքերի է արժանացել մասնագետների և ԶԼՄ-ների կողմից.

«Իսկոյի ա՞ճը. այստեղ ամեն ինչ շատ պարզ է. սա բնական գործընթաց է: Նա գիտի, որ կարևոր ֆուտբոլիստ է համարվում ակումբի համար:

Իսկոն արժանավայել խաղ է ցուցադրում ամեն անգամ, երբ դուրս է գալիս խաղադաշտում: Նա կարողանում է շատ դիրքերում խաղալ: Բայց երբ խաղում է հարձակվողների մոտ, իր համար դա լավագույնն է: Նրա դիրքը խաղադաշտում կախված է մրցակցից և մեր թիմի մարտավարական որոշումներից: Բայց ամենակարևորն այն է, որ նա կատարելագործվում է, քանի որ շատ ուժեղ է, և աստիճանաբար ավելի ու ավելի լավ խաղ է ցուցադրում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալն» այսօր սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: