Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել հարձակվող Հարի Քեյնին այն գումարով, որը կգերազանցի կատալոնական «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի արժեքը,- հաղորդում է «The Times»-ը:

25-ամյա բրազիլացին ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել 222 միլիոն եվրոյով:

Լոնդոնցիները մտադիր են պահպանել կազմը, այդ պատճառով Անգլիայի հավաքականի հարձակվողին բաց կթողնեն, միայն եթե նա դառնա պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Քեյնի համար վճարել 170 միլիոն ֆունտ ստերլինգ: