Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մադրիդյան գրանդում այդքան էլ վստահ չեն, որ նրանց կհաջողվի գնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, որի համար անգլիացիները 200 մլն ֆունտ են պահանջում:
Այդ իսկ պատճառով «Արքայական ակումբը» մտադիր է փորձեր կատարել 19-ամյա ֆուտբոլիստին գնելու համար: