«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կազմել է իր երազանքի թիմը՝ բաղկացած 11 ֆուտբոլիստներից.
-Ես ընտրում եմ 3-5-2 սխեման:
Իմ դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը. նա Մադրիդի «Ռեալի» լեգենդն է:
Իմ բոլոր երեք կենտրոնական պաշտպանները շատ հզոր են՝ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն և Մատս Հյումելսը:

Նրանք ուղղակի ֆանտաստիկ պաշտպաններ են:
Ձախ կիսապաշտպանը կլինի Անդրես Ինյեստան: Նա ուղղակի «կախարդ» է: Կիսապաշտպանության կենտրոնում այս թիմի «մաեստրոն» է՝ Չավին:
Եվս երկու կիսապաշտպաններ՝ Դանի Ալվեսն ու Բաստիան Շվայնշտայգերը: Այո՛, Ալվեսը նոմինալ պաշտպան է, բայց նա մեծ ծավալի աշխատանք է կատարում և՛ պաշտպանությունում, և՛ հարձակումների ժամանակ, ուստի իդեալականորեն համապատասխանում է իմ թիմին:

Իսկ Բաստիանն էլ կամբողջացնի այս գիծը:
Հարձակման գծում ինձ մոտ ֆանտաստիկ եռյակ է՝ Խամես Ռոդրիգես, Կրիշտիանու Ռոնալդու և Լեո Մեսի: Նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է, իսկ միասին նրանք կլրացնեն միմյանց: