Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ չի պատկերացնում Իսպանիայի առաջնությունն առանց կատալոնական «Բարսելոնայի»:

«Չեմ կարող պատկերացնել Իսպանիան առանց Կատալոնիայի կամ Պրիմերան առանց «Բարսելոնայի»: Այդ պատճառով չեմ կարող պատասխանել այն հարցին, թե Կատալոնիայի անկախանալու դեպքում որտեղ պետք է խաղա «Բարսելոնան»: Նույնիսկ չեմ կարող այդ մասին մտածել:

Ինչ վերաբերում է Պիկեին, ապա ես չպետք է պատասխանեմ այն հարցին, թե արդյոք պետք է նրան հրավիրել հավաքական»,- Պերեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը: