Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում:

Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում այսօր մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բենֆիկայի» հետ հանդիպմանը:

«Մարիտիմուի» կազմում հանդես եկող Ղազարյանն ապաքինվում է վնասվածքից:

«Շատ ուրախ եմ քեզ տեսնել, ընկերս: Հաջողություն քեզ»,- ինստագրամի իր էջում գրել է Գևորգը: