Մյունխենի «Բավարիայի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը չի զղջում, որ հեռացել է Մադրիդի «Ռեալից»: Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «սերուցքայիններին»:

«Մյունխենում կարող եմ հանգիստ գնալ սուրճ խմել՝ չվախենալով, որ ինձ կանհանգստացնեն: Մյունխենը փոքր և հանգիստ քաղաք է, այն թույլ է տալիս տնից դուրս գալ և ապրել:

Ինձ պետք էր փոփոխություն, իսկ ամենամեծ երազանքս աշխարհի չեմպիոն դառնալն է: Դա բարդ խնդիր է, սակայն դրա համար էլ գոյություն ունեն երազանքները»,- Խամեսի խոսքը մեջբերում է «Radio Cadena Nacional»-ը: