ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի` «Փյունիկի» դեմ հանդիպումը հոբելյանական «չոր» խաղն էր «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի համար,- տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա դարպասապահը 50-րդ անգամ իր դարպասն անառիկ պահեց Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներում:

Բեգլարյանը դարձավ 12-րդ դարպասապահը, ում հաջողվում է հատել 50-րդ խաղի սահմանագիծը: