Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է շարք վերադառնալուն:

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, ֆուտբոլիստը վերսկսել է մարզվել ընդհանուր խմբում որոշ սահմանափակումներով: 35-ամյա շվեդը ծանր վնասվածք էր ստացել ապրիլին, և ենթադրվում էր, որ նա կապաքինվի միայն 2018 թվականին:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում Իբրահիմովիչը խփել է 28 գնդակ: