Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ ոչ-ոքին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում (1:1):

«Չենք կարող գոհ լինել այս արդյունքից: Ցանկանում էինք հաղթել և լավ էինք աշխատում: Հնարավորություններ ունեինք, մրցակիցը նույնպես: Լավ հանդիպում էր:

Լյորիսը բազմաթիվ սեյվ կատարեց: Միշտ ցանկանում ենք անառիկ պահել դարպասը, սակայն երբեմն չի ստացվում դա: Հույս ունենանք, որ հետագայում կկարողանանք անառիկ պահել դարպասը և մեզ հաղթանակներ կսպասեն»,- Նավասի խոսքը մեջբերում է «AS»-ը: