Ֆուտբոլային գործակալ Խոսեպ Մարիա Մինգելան պատմել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կարող էր «Մոնակոյից» տեղափոխվել «Բարսելոնա», և ոչ` ՊՍԺ.

«Երբ Մբապեն իմացավ, որ Նեյմարը տեղափոխվում է ՊՍԺ, հայտարարեց, որ ինքը ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»:

«Բարսան» նրան կարող էր ձեռք բերել 120 մլն եվրոյի և ևս 30 մլն եվրո բոնուսի դիմաց: Ես շփվել եմ նրա հոր հետ:

Կիլիանն ասում էր, որ ցանկանում է խաղալ Մեսսիի հետ: Նա չէր ցանկանում տեղափոխվել «Ռեալ»` Կրիշտիանու-Բեյլ-Բենզեմա եռյակի պատճառով:

Նեյմա՞րը. Բարտոմեուի հետ դժվար է կապ հաստատելը: Մեր ընդհանուր ընկերոջ միջոցով ես նրան փոխանցեցի, որ Նեյմարի հեռանալը լուծված հարց է, և որ նա պետք է պայմանագիր կնքեր Մբապեի հետ»,- Մինգելայի խոսքերն է փոխանցում «Cope.es»-ը:

Հիշեցնենք` փարիզեցիները վարձակալել են 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին` հետագայում նրան 180 մլն եվրոյի դիմաց գնելու պայմանով: