Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը առաջիկայում չի կարող օգնել իր թիմին:

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել թիմի մարզումներից մեկի ժամանակ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի խաղացողը շարքից դուրս է եկել երկու շաբաթով:

Սա նշանակում է, որ 30-ամյա դարպասապահը բաց կթողնի «Էյբարի» (հոկտեմբերի 22) և «Ժիրոնայի» (հոկտեմբերի 29) հետ կայանալիք հանդիպումները: Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը «Տոտենհեմի» (նոյեմբերի 1) հետ հանդիպմանը, որը կկայանա Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի շրջանակում: