Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրում «Ալ-Շաբաբը» հյուրընկալվել է «Ալ-Ռայեդի» կողմից և ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել են հյուրերը. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո «Ալ-Շաբաբի» ֆուտբոլիստ Շամրանին գրավել է մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին:

Մոտ 10 րոպե անց Շամրանին դուբլ է ձևակերպել` կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Սակայն, արդյունքում «Ալ-Շաբաբը» չի կարողացել պահել հաղթական հաշիվը և բավարարվել է մեկ միավորով:

Նշենք` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

7 տուրերից հետո «Ալ-Շաբաբը» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Ալ-Ռայեդը» 2 միավորով գտնվում է վերջին տեղում: