Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան ցանկանում է լքել ակումբը:

Ինչպես հայտնում է «FootMercato»-ն, 29-ամյա խաղացողը գոհ չէ թիմում իր ներկայիս կարգավիճակից և ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում: Թիմի ներսում մրցակցությունը շատ մեծ է, ինչի պատճառով արգենտինացին չի կարողանում մշտական խաղային ժամանակ ունենալ:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում կայացած «Անդերլեխտի» հետ հանդիպմանը նա մասնակցել է 17 րոպե: Ֆուտբոլիստն այնքան նյարդայնացած է եղել այդ փաստից, որ նույնիսկ չի ցանկացել շփվել լրագրողների հետ:

Սպասվում է, որ կիսապաշտպանն արդեն այս ձմռանը նոր ակումբ կունենա: