Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում կանցկացնի «Հադերսֆիլդի» հետ:

«Manchester Evening News»-ը ներկայացրել է մանչեսթերցիների հավանական կազմի երեք տարբերակ, սակայն դրանցից ոչ մեկում տեղ չի գտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Վերջին խաղերում 28-ամյա ֆուտբոլիստն այնքան էլ հաճախ աչքի չի ընկնում օգտակար գործողություններով, ինչի պատճառով քննադատության է արժանացել երկրպագուների, թիմի նախկին կիսապաշտպան Փոուլ Սքոուլսի կողմից:

«Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: