Պորտուգալական Պորտուի դարպասապահ Իկեր Կասիլյասին հիմնական կազմից ուղարկել են երկրորդ կազմ մարզման ժամանակ հառախոսից օգտվելու համար, ինչը խստիվ արգելվում է: Չեմպիոնների լիգայում Լայպցիգի դեմ խաղում Կասիլյասը հիմնական կազմում չէր:
Իսպանացի դարպասապահը Պորտու ակումբում հանդես է գալիս 2015 թվականից: Մինչ այդ նա 16 տարի խաղացել է Մադրիդի Ռեալի կազմում: