Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը ստացել են գրոսմայստերի կոչում,

Ռաֆայել Բակունցը՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոն դարձած Սոնա Ասատրյան՝ կանանց միջազգային վարպետի կոչում, հաղորդում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Որոշումներն ընդունվել են ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում: