Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին պաշտպանել է իր խաղընկեր Նեյմարին, ով «Մարսելի» հետ հանդիպման ժամանակ հեռացվել էր խաղադաշտից

«Մրցակցի խաղացողները նրա նկատմամբ անընդհատ խաղտում էին կանոնները: Նեյմարն այն ֆուտբոլիստն է, ով պետք է պաշտպանված լինի: Երբ մենք խաղում ենք «Բարսելոնայի» դեմ, Մեսսիի նկատմամբ կիրառված ամեն երկրորդ խաղտումը պատժվում է զգուշացմամբ: Այդպես պետք է լինի նաև Նեյմարի դեպքում:

Հեռացման պահին ես նրա կողքին էի և հստակ կարող եմ ասել, որ նա չի դիպչել հակառակորդին: Մրցավարը երկու մետր հեռավորության վրա էր գտնվում, սակայն նա վճռեց, որ Նեյմարը հարվածել է Օկամպոսին: Անհասկանալի էր նման որոշումը»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Le10sport»-ը