Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացած պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին: ՖԻՖԱ-ի The Best մրցանակի դափնեկիրը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների, երկրպագուների եւ լրագրողների քվեարկությամբ:

«Շնորհակալ եմ, որ քվեարկել եք իմ օգտին: Ցանկանում եմ արժանին մատուցել Մեսիին եւ Նեյմարին, որոնք այստեղ են: Շնորհակալ եմ «Ռեալին», թիմակիցներիս, մարզիչներին, նախագահին, որոնք ամբողջ տարվա ընթացքում աջակցում են ինձ: Մենք առաջին անգամ ենք Անգլիայում այս արարողությանը, ես հաղթում եմ երկրորդ տարին անընդմեջ: Սա կարեւոր պահ է ինձ համար: Շնորհակալ եմ ֆանատներին ամբողջ աշխարհում: Ես երջանիկ եմ»,- ասել է Ռոնալդուն արարողության ժամանակ:

Հիշեցնեք, որ հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am