Կիսապաշտպան Քևին դե Բրույնեն կմնա «Մանչեսթեր Սիթիում»:

Ինչպես վստահեցնում է «Goal.com»-ը, դե Բրույնեն որոշել է մնալ անգլիական ակումբում, չնայած ՊՍԺ-ի հետաքրրքությանը:

Կողմերը մոտ են պայմանագիրը երկարաձգելուն: Մանկունիացիները ֆուտբոլիստի հետ բանակցություններ են վարում սեպտեմբերից:

Փարիզեցիները ևս հետաքրքրված են դե Բրույնեով և նրա ներկայացուցիչներին ակնարկել են, որ նրանց կողմից ազդանշանի դեպքում պատրաստ են ամռանը խոշոր առաջարկ անել «Սիթիին»: Բայց ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ: