Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ նա և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դեռ երկար ժամանակ են ուրախացնելու ֆուտբոլի սիրահարներին:

«Ամեն օր հանգիստ եմ քնում: Գոհ եմ նրանից, թե ինչի եմ հասել անհատական և թիմային մակարդակներով: Չեմ պայքարում Մեսսիի հետ, պայքարում եմ լավագույնը լինելու և տիտղոսներ նվաճելու համար:

Սակայն դրա հետ մեկտեղ ասում եմ՝ Մեսսի-Ռոնալդու դարաշրջանը չի ավարտվել, այն նոր է սկսվում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Marca»-ն: